Միյատովիչը դժգոհել է ՄԻԵԴ-ի` առցանց ԶԼՄ-ների մասին կայացրած որոշումից
Международные новостиԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր մտահոգությունն է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունած որոշման առնչությամբ, որը պարտադրում է առցանց ԶԼՄ-ներին պարտասխանատվություն կրել իրենց էջերում օգտատերերի մեկնաբանությունների բովանդակության համար:Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Այս օրենքը չպետք է օգտագործվի` սահմանափակելու բաց քննարկումները և գաղափարների տարածումը համացանցում: ԶԼՄ-ների ազատությունը համացանցում պետք է պաշտպանվի անհարկի միջամտություններից և չափն անցնող կարգավորումներից, որպեսզի հնարավոր լինի խուսափել ինքնասահմանափակումներից և այն զսպող արդյունքներից, որին օրենքը կարող է հանգեցնել»,- նշել է Միյատովիչը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հունիսի 16-ին հրապարակված «Դելֆին ընդդեմ Էստոնիայի»գործում որոշում է կայացրել այն մասին, որ առցանց ԶԼՄ-ները պատասխանատվություն են կրում իրենց էջերում օգտատերերիմեկնաբանությունների բովանդակության համար շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ռեժիմով, մասնավորապես եթեմեկնաբանություններում կա այլատյացություն, ռասիզմ կամ զրպարտու թյուն:
Բալթյան երկրներում առաջատար «Դելֆի» (Delfi) պարբերականը 2006 թվականին հրապարակել էր մի հոդված երկրում գործողլաստանավային ընկերություններից մեկի վերաբերյալ, ինչից հետո կայքում մեկնաբանությունների համար նախատեսվածհատվածում շատ օգտատերեր կատարել էին վիրավորական և սպառնալից գրառումներ՝ ուղղված ընկերությանը և դրաղեկավարին: Դրանից հետո ընկերության իրավաբաններն ահազանգել էին, և կայքից հեռացվել էին խնդրահարույցմեկնաբանությունները, սակայն 2006թ ապրիլին ընկերությունը դատի էր տվել «Դելֆի» պարբերականին: Տեղի դատարանըորոշում էր ընդունել, որ Դելֆին ընկերությանը պետք է փոխհատուցի 320 եվրոյին համարժեք գումար: