Հունգարիան գաղթականների ներհոսքից պաշտպանվելու Է չորսմետրանոց սահմանային պատով
Международные новостиՀունգարիայի ԱԳ նախարարությունը մտադիր Է կտրուկ սահմանափակել անօրինական ներգաղթյալների հոսքը երկիր՝ պատ կառուցելով Սերբիայի հետ սահմանին, տեղեկացնում Է BBC-ը:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն առաջարկում Է 4 մետր բարձրությամբ եւ 175 կիլոմետր երկարությամբ պատ կառուցել. այդքան Է սահմանի երկարությունը, որը բաժանում Է երկու պետություններին:
Սիյյարտոյի խոսքով՝ Բուդապեշտը չի կարող իրեն թույլ տալ սպասել, մինչեւ որ Բրյուսելը կլուծի անօրինական ներգաղթյալների խնդիրը ԵՄ-ում:
Հունգարիայի ղեկավարությունը քանիցս իրավապաշտպանների քննադատությանն Է ենթարկվել այն հայտարարությունների համար, որ ներգաղթյալներն սպառնալիք են ներկայացնում երկրի համար:
Մայիսին հունգարական «Ֆիդես» կուսակցությունը որոշել Էր միգրացիայի վերաբերյալ հարցաթերթիկներ ուղարկել երկրի բոլոր բնակիչներին: Քաղաքացիներին առաջարկվում Էր պատասխանել՝ համաձայն են արդյոք նրանք այն կարծիքին, որ միգրացիայի բնագավառում ԵՄ-ի սխալ քաղաքականությունն ուղղակիորեն կապված Է ահաբեկչական սպառնալիքի աճող մակարդակի հետ:
Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը Հունգարիայի տարածքում փախստականների թվի աճի պատճառով հանդես Է եկել հաջակցություն միգրացիոն քաղաքականության խստացման: