Թբիլիսիում վնասազերծել են բանվորի վրա հարձակված սպիտակ վագրին
Международные новостиՀեղեղման ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած ալբինոս-վագրը, որը հունիսի 17-ին հարձակվել էր մարդու վրա և նրան մահացու վերքեր հասցրել, ոչնչացված է, տեղեկացնում է Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Գիշատչի վնասազերծման գործողության վայրում եղել են Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, ինչպես նաև Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ կենդանաբանական այգուց ոչ հեռու գտնվող «Վերեի ծովալճակ» լողավազանի մոտի պահեստում գիշատիչը հարձակվել է մարդու վրա: Վագրը թաքնված է եղել պահեստում և տղամարդու վրա հարձակվել է այն պահին, երբ վերջինս ներս է մտել:
ՆԳ նախարարությունում ավելի ուշ հավաստել են, որ տղամարդը մահացել է ստացած վերքերից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: