Բեռլուսկոնին համաձայնվել է հրատարակել իր կենսագրությունը
Международные новостиԻտալացի քաղաքական գործիչ և գործարար Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնություն է տվել իր առաջին պաշտոնական կենսագրության հրատարակմանը, որը կգրի բրիտանացի լրագրող Ալան Ֆրիդմանը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Գիրքը կթողարկվի «Իմ ուղին» անվանումով: Նախատեսվում է այն հրատարակել 2 լեզվով՝ իտալերեն և անգլերեն: Գիրքը վաճառքում կլինի այս տարվա վերջին:
«Երկար տարիներ բազմաթիվ լրագրողներ խնդրել են ինձ պատմել իմ կյանքի պատմությունը: Ես միշտ հրաժարվել եմ: Ես համաձայնել եմ համագործակցել Ալան Ֆրիդմանի հետ, քանի որ ես նրան վստահում եմ»,- նշել է Բեռլուսկոնին:
Ֆրիդմանը պատմել է, որ ցանկանում է գրել յուրահատուկ կյանքի, սկանդալային կյանքի պատմություն, որը, միևնույն ժամանակ, հեղինակավոր է և ուշադրություն գրավող:
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնիին 2014 թ. դատապարտվել է հարկերից խուսափելու համար մեկ տարվա հասարակական աշխատանքներ կատարելուն: