Ադրբեջանում դպրոցների շրջանավարտների 60-70 տոկոսը քննություներից «2» եւ «3» գնահատական է ստացել
Международные новостиՀայտնի է դարձել միջնակարգ կրթության վրա մեկ միլիարդ դոլար ծախսելու մասին Ադրբեջանի իշխանությունների հորջորջումների արդյունքները:
Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն «Ազադլիգ»-ին հայտնել է, որ Ադրբեջանի դպրոցներում ավարտական համարվող 9-րդ եւ 11-րդ դասարանների շրջանավարտների 60-70 տոկոսը քննություններից «2» եւ «3» գնահատականներ է ստացել, ինչի մասին իրեն հայտնի է դարձել Ադրբեջանի կրթության նախարարությանը կից Ուսանողների ընդունելության գծով պետական հանձնաժողովի հրապարակումներից:
«9-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտների 60-70 տոկոսը մայրենի լեզվից եւ մաթեմատիկայից ավարտական քննություններին «2» եւ «3» գնահատական ստանալը լուրջ անհանգստություն է ստեղծում: Եթե խոսենք տնտեսական լեզվով, դա նշանակում է, որ Ադրբեջանի դպրոցների շրջանավարտների 60-70 տոկոսը «փուչ արտադրանք» է: Իսկ դա նշանակում է, որ տնտեսության եւ կառավարման կադրային ներուժի նորացումը գնալով վատանալու է: Միաժամանակ, աշխատանքի շուկայում հայտնվելու են տասնյակ հազարավոր անգրագետ աշխատանք փնտրողներ: Այսպիսով դժվարություններ են ծագելու տն տեսության մեջ կադրերի պատրաստման եւ զբաղվածության բնագավառներում», -ասել է նա: