Դանակով Սպիտակ տուն ներխուժած տղամարդուն 17 ամսով ազատազրկել են
Международные новостиԱՄՆ նախագահի նստավայրի տարածք ներխուժած պատերազմի վետերան Օմար Գոնսալեսին դատապարտել են 17 ամսվա ազատազրկման: Մեղադրող կողմը պահանջում էր 2 տարվա ազատազրկում, սակայն Վաշինգթոնի դատարանը որոշել է 17 ամսով ազատազրկել նրան, հայտնում է Associated Press գործակալությանը:
Հոգեկան շեղումներ ունեցող Գոնսալեսը խոստացել է ավարտին հասցնել սկսած բուժման կուրսը: Բացի այդ, նրան արգելել են հայտնվել Վաշինգթոնի տարածքում, որպեսզի զերծ մնա նման հարձակում կատարելու գայթակղությունից:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2014թ. սեպտեմբերին: Գոնսալեսը ցատկել էր ցանկապատի վրայով, մտել Սպիտակ տան շենք: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր 9 սմ շեղբով դանակ, իսկ մեքենայի միջից առգրավվել էր 800 փամփուշտ: