Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն Է գրավել ապաստան տրամադրելու խնդրանքով իրեն դիմածների թվով. ՄԱԿ
Международные новости2014 թվականին շուրջ 275 հազար օտարերկրացի քաղաքացներ են դիմել Ռուսաստանին այդ երկրի տարածքում պատերազմից եւ հետապնդումներից պատսպարվելու հնարավորություն տրամադրելու խնդրագրով: Այս մասին ասված Է ՄԱԿ-ի Գաղթականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ԳԳԿՎ) զեկույցում, որը հունիսի 18-ին հրապարակվել Է Ժնեւում:
«Ստանալով ապաստանի՝ ընդհանուր առմամբ 274 հազար 700 գրանցված անհատական խնդրագիր,- ասված Է փաստաթղթում,- Ռուսաստանի Դաշնությունը 2014 թվականին դարձել Է նոր դիմողների քանակով աշխարհում խոշորագույն ընդունող երկիրը»: «Այս թիվը,- պարզաբանել են ԳԳԿՎ-ում,- ներառում Է շուրջ 7 հազար խնդրագիր գաղթականի կարգավիճակի տրամադրման եւ 267 հազար 800 խնդրագիր ժամականակավոր ապաստանի մասին»: ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ նախորդ տարիներին Ռուսաստանին ապաստանի խնդրագրերով դիմածների ընդհանուր թիվը «երբեք չի գերազանցել 5 հազարը»:
Ուկրանիայում հակամարտության բռնկումը, պնդում են զեկույցի հեղինակները, վճռական ազդեցություն Է գործել 2014 թվականի ցուցանիշների վրա, քանի որ ապաստանի եւ գաղթականի կարգավիճակի մասին 271 հազար 200 խնդրագրերը կամ ընդհանուր թվի 99 տոկոսը Ռուսաստանի իշխանություններն ստացել են ուկրաինացի քաղաքացիներից: Ընդամենը 2014 թվականին ԳԳԿՎ-ն եւ պետություններն այդ մասին գրանցել են 1,47 միլիոն նոր անհատական դիմում: Այդ դիմումներից գրեթե յուրաքանչյուր հինգերորդը (288 հազար 600) ստացվել Է Ուկրաինայի քաղաքացիներից:
Դրանք տրվել են ընդհանուր առմամբ 67 երկրներում, սակայն դրանց հիմնական մասը՝ 94 տոկոսը, բաժին Է ընկել Ռուսաստանին ՝: Գերմանիայում ստացվել Է 2700 խնդրագիր, Լեհաստանում եւ Իտալիայում՝ 2100-ական, Ֆրանսիայում՝ 1400:
Զեկույցում բերված թվերը վկայում են, որ սիրիացիներից, որոնք այժմ աշխարհում կազմում են գաղթականների հիմնական խումբը (3,88 միլիոն մարդ), 2014 թվականին ապաստան տրամադրելու մասին ավելի քիչ հարցում Է ստացվել, քան ուկրաինացի քաղաքացիներից՝ 171 հազար 200՝ 288 հազար 600-ի դիմաց: Սիրիացիները հայտեր են տվել 109 երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: