Ցիպրասը «անխելամիտ» Է համարել Հունաստանում կենսաթոշակների կրճատման պահանջը
Международные новостиՀունաստանում կենսաթոշակների կրճատման «անխելամիտ պահանջը» սոսկ կվատթարացնի երկրի՝ առանց այն Էլ ծանր ֆինանսական ճգնաժամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը գերմանական Der Tagesspiegel թերթում:
«Երկրում կենսաթոշակների կրճատման անխելամիտ պահանջը, որտեղ գործազրկության մակարդակը կազմում Է 25 տոկոս, իսկ երիտասարդության կեսն աշխատանքի տեղավորված չԷ, սոսկ կհանգեցենի առանց այն Էլ դրամատիկ սոցիալական իրադրության հետագա սրման»,- գրել Է Հունաստանի վարչապետը:
Բացի դրանից, Ցիպրասը հերքել Է այն կարծիքը, թե գերմանացի հարկատուներն են ապահովում Հունաստանի կենսաթոշակներն ու աշխատավարձերը: Նա հայտարարել Է, որ հույներն, ի հեճուկս Գերմանիայում լայնորեն տարածված կարծիքի, աշխատում են ավելի երկար, քան գերմանացիները: Հույները թոշակի են գնում 67 տարեկանում, իսկ Գերմանիայում՝ 65-ում:
«Ցանկացած ոք, ով պնդում Է, թե գերմանացի հարկատուներն են աշխատավարձեր եւ կենսաթոշակներ տրամադրում հույներին, ստում Է: Ես չեմ ժխտում, որ կան խնդիրներ, այլ, ավելի շուտ, ցանկանում եմ նշել դրանց առկայությունը եւ լուծման հնարավոր ուղիները: Ես սա գրում եմ՝ ցույց տալու համար, որ վերջին տարիների անցանկալի կրճատումները ոչ մի բանի չհանգեցրեցին, բացի հիմնախնդիրը սրած ռեցեսիայից»,- հայտարարել Է վարչապետը:
Քաղաքական գործիչը նաեւ նշել Է, որ կենսաթոշակների եւ սոցիալական վճարումների պետական ծախսերը 2010 թվականից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակամիջոցում 50 տոկոսով կրճատվել են: «Դա անհնարին Է դարձնում հետագա կրճատումն այդ զգայուն բնագավառում»,- գրել Է Ցիպրասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: