Հռոմի պապը հարուստներին մեղադրել Է մոլորակի կլիման վատացնելու մեջ
Международные новостиՀռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել Է, որ մարդկային եսամոլությունն Է դարձել մոլորակի գլոբալ տաքացման գլխավոր պատճառներից մեկը, տեղեկացնում Է BBC-ը:
Երկրագնդի կլիմայի փոփոխմանը նվիրված ուղերձում քահանայապետը կոչ Է արել հարուստներին՝ փոխել իրենց կենսակերպը, քանի որ, նրա խոսքով, նրանց անհոգության պատճառով կլիման անդառնալիորեն վատանում Է, ինչից առաջին հերթին տուժում են չքավորները:
Հռոմի պապի խոսքով՝ իրադրությունը շտկելու համար դեռ ժամանակ կա, սակայն դրա համար անհրաժեշտ Է շտապ միջոցներ ձեռնարկել:
Ապրիլի վերջին Վատիկանի Գիտությունների ակադեմիան հորդորել Է աշխարհի բոլոր երկրներին՝ պաշտպանել Երկրագնդի կլիման գալիք սերունդների համար: Այդ նախաձեռնությունը պաշտպանել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: