Սիրիական բանակը մեծ թվով զինյալներ է ոչնչացրել մի քանի նահանգներում
Международные новостиՍիրիական բանակը Իդլիբի նահանգում մեծ վնասներ է հասցրել ահաբեկչական կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ահաբեկիչները փորձել են թափանցել Թել Հասան, Ջաննա ալ Կարա, Մամալ աս Սաքր շրջաններ: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ բանակի ստորաբաժանումներից մեկը տասնյակ ա հաբեկիչների է ոչնչացրել Լաթաքիայի նահանգի Զահիա լեռան և Կուա ալ Հատաբ շրջանում, երբ ահաբեկիչները փորձել են հարձակվել ռազմակետի վրա:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Կունեյտրա նահանգում ևս մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:
Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես, Դամասկոսում և մերձակա գյուղերումկռվող 78 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: