Թաիլանդում գրանցվել Է MERS վիրուսով վարակվելու առաջին դեպքը
Международные новостиԹաիլանդի առողջապահության նախարարությունը հաստատել Է մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսով (MERS) վարակվելու առաջին դեպքը երկրում:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վիրուսից տուժել Է Օմանից ժամանած մի ձեռնարկատեր, տեղեկացնում Է BBC-ը:
MERS-ով վարակվելու մասին տեղեկատվությունն առաջին անգամ հունիսի 17-ին հայտնվել Է թաիլանդական մի շարք լրատվամիջոցներում եւ սոցցանցերում:
Մինչդեռ Հարավային Կորեայում կորոնավիրուսի զոհ Է դարձել եւս երեք մարդ: Այսպիսով, հիվանդության հարուցած բարդացումներից զոհվածների թիվը հասել Է 23-ի:
Հունիսի 16-ին Եվրոպայում MERS-ից մահվան առաջին դեպքը գրանցվել Է Գերմանիայում, որտեղ կորոնավիրուսից վախճանվել Է 65-ամյա մի տղամարդ: