Պետք է վերականգնվի Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ կապը. Լորենս Բյուրս
Международные новостиԹեպետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ շատերն են քննադատում ԵԱՀԿ Մինսկի խմբին, քանի որ բանակցությունների առումով արդյունքներ չկան, սակայն խումբն աշխատում է եւ համանախագահների կողմից կրեատիվության պակաս չի զգացվում: Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՌՈՈՒԶ ՌՈԹ սեմինարի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ծրագրի գիտաշխատող Լորենս Բյուրսը` հավելելով, որ նրանք անընդհատ ներկայացնում են տարատեսակ առաջա րկություններ, այլ հարց է, թե այդ առաջարկությունները որքանով են ընդունում եւ կիրառում կողմերը:
ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Բյուրսն առաջարկում է, որ, բացի նախագահներից եւ արտաքին գործերի նախարարներից, քննարկումներին մասնակցեն նաեւ այլ գործիչներ: «Շատ կարեւոր է, որպեսզի վերականգնվի երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ կապը: Նախարարները հանդիպում են ոչ սեփական նախաձեռնությամբ որեւէ քաղաքում: Սակայն լավ կլինի, որպեսզի նախարարները կարողանան այցելել միմյանց երկրներ եւ քննարկումները կազմակերպեն: Բացի այդ, Մադրիդյան սկզբունքները պետք է համապատասխանեցվեն այսօրվա իրավիճակին»,- ասաց Բյուրսը` հավելելով, որ առանց նոր գաղափարների Մինսկի խումբը կլինի ընդամենը «գործընթաց` հանուն գործընթացի»: Իհարկե, դա կկանխի պատերազմը, սակայն հասարակության օտարացումը կբերի անդառնալի հետեւանքների: