Պյոտր Պորոշենկոն Ռադային խնդրել է հրաժարվել պատգամավորական անձեռնմխելիությունից
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային խնդրել է պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին փոփոխութուններ անել երկրի Սահմանադրության մեջ՝ առաջին ընթերցմամբ:
«Խնդրում եմ խորհրդարանին՝ արդեն այս նստաշրջանում առաջին ընթերցմամբ քվեարկել Սահմանադրության մեջ փոփոխություններ սահմանելու օգտին, որով նախատեսվում է չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը և դատավորների անձեռնմխելիության սահմանափակումները», - Պորոշենկոյի խոսքը մեջբերում է Газета.Ru-ն:
Պյոտր Պորոշենկոյի խոսքով` այս միջոցն անհրաժեշտ է, որպեսզի հանցագործները չընտրվեն խորհրդարանի կազմում «տանիք» ունենալու համար: