«Վեցնյակի» և Իրանի բանակցությունները կշարունակվեն Վիեննայում` հունիսի 24-25-ը
Международные новостиՄիջազգային միջնորդների «վեցնյակի» քաղաքական տնօրենների և Իրանի հանդիպումը իրանական միջուկային ծրագրի հարցով տեղի կունենա Վիեննայում` հունիսի 24-25-ը: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` հղում անելով ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին:
«Քաղաքական տնօրենները կրկին կհավաքվեն այստեղ և Վիեննայում կմնան մինչ բանակցային գործընթացի ավարտը` չորեքշաբթիից հինգշաբթի, այսինքն հունիսի 24-25-ը»,- ասել է Ռյաբկովը:
ՌԴ փոխարտգործնախարարը հույս է հայտնում, որ հանդիպմանն ընդառաջ փորձագիտական աշխատանքներ կիրականացվեն, և պարզ կդառնա` ինչ առաջարկել ԱԳ նախարարներին:
Նախկինում հաղորդվում էր, որ հանդիպումը կկայանա հունիսի 19-ին: