Դաղստանցի ահաբեկիչները Սիրիա են մեկնում Ադրբեջանի վրայով
Международные новостиԴաղստանի իրավապահ մարմինները հայտարարել են, որ «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմկերպությանը եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար դաղստանցիները Սիրիա են մեկնում Ադրբեջանի վրայով:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` նշելով, որ Դաղստանը Սիրիա մեկնած նվազագույնն իր 20 բնակիչների նկատմամբ միջազգային որոնում է հայտարարել:
«Տարվա սկզբներին Դաղստանի նվազագույնը 20 բնակիչներ հեռակա մեղադրվել են, ձերբակալվել կամ էլ Ինտերպոլի միջոցով միջազգային որոնման են հանձնվել: Նրանք միացել են Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ջիհադականներին: Բազմաթիվ քրեական գործեր ապացուցում են, որ ջիհադականները Ադրբեջանի վրայով անցնում են նախ Թուրքիա, հետո` Սիրիա: Ահաբեկիչները վարժեցման ճամբարներ ունեն նաեւ Եգիպտոսում: Այնտեղ նրանց պատրաստում են, սովորեցնում արաբերեն, հետո ուղարկում Սիրիա», -նշել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը:
Դաղստանից Սիրիա են մեկնում ինչպես փոքր գյուղերի, այնպես էլ մեծ քաղաքների բնակիչները: Նրանք հիմնականում 30 տարեկան երիտասարդներ են: Մեկնածներից ոմանք հեռախոսային կապ են պահպանում իրենց մերձավորների հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: