«Գազպրոմը» 300 մլն եվրո վարկ կվերցնի UniCredit Austria բանկից
Международные новостиՌուսական «Գազպրոմ» ընկերությունը և UniCredit Bank Austria բանկը Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում չորս տարի մարման ժամկետով 300 մլն եվրոյի վարկային միջոցների տրամադրման մասին համաձայնագիր են ստորագրել, գրում է rg.ru-ն։
«Գազպրոմի» կողմից փաստաթուղթը ստորագրել է ընկերության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը, իսկ UniCredit Bank Austria AG-ի կողմից՝ տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Ալեքսեևը։
Նախօրեին «Գազպրոմը» հուշագրեր է ստորագրել անգլո-հոլանդական Shell, գերմանական E.On և ավստրիական OMV ընկերությունների հետ՝ Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից դեպի Գերմանիա ևս երկու գազատարարներ կառուցելու ընկերության մտադրության մասին։