Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի դատարանի իրավասությունը. Պուտին
Международные новостиՌուսաստանն իր արտասահմանյան ակտիվների առգրավման մասին Հաագայի դատարանի որոշումն անօրինական է համարում, քանի որ չի ճանաչում դրա իրավասությունը։
Այս մասին միջազգային լրատվական գործակալությունների հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նմանատիպ դատական գործերում Հաագայի դատարանի իրավասությունը տարածվում է միայն այն երկրների վրա, որոնք ստորագրել և վավերացրել են Եվրոպական էներգետիկ խարտիան», - Պուտինին մեջբերել է Interfax-ը։