Ամերիկյան եկեղեցում սպանդ իրագործած երիտասարդի կայքը գրանցված է Ռուսաստանում. ԶԼՄ-ներ
Международные новостиՄիջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ ամերիկացի իրավապահները հայտնաբերել են նախօրեին ամերիկյան եկեղեցում 9 մարդու սպանած երիտասարդի կայքը:
Ըստ «Կոմերսանտի»` The Last Rhodesian անվանումով ու ռասիստական բնույթի կայքը «սպանության հռչակագիր» է պարունակում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` այդ կայքը գրանցված է Ռուսաստանի տարածքում: Ըստ աղբյուրի` այդ կերպ մարդասպանը` Դիլան Ռուֆուն, ցանկացել է թաքցնել իր անձնական տվյալները:
Հունիսի 17-ի երեկոյան Ռուֆուն ներխուժել էր Հարավային Կարոլինայի Չարլզթոն քաղաքի Աֆրիկյան
մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցի (սևամորթների եկեղեցի է) և սպանել 8 մարդու: Սպանդն իրականացվել է ռասիստական խտրականության հողի վրա: