Մոսկվայում կրակել են ոստիկանների ուղղությամբ
Международные новостиՄոսկվայում գիշերը կրակ են բացել գողերին ձերբակալել փորձող ոստիկանների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում ՝ РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել են մայրաքաղաքի ՆԳՆ գլխավոր վարչությունից։ Դեպքի հստակ վայրը չի նշվում։
«3:00-ի մոտակայքում քաղաքացիներից կողոպուտի մասին ահազանգ է ստացվել։ Հերթապահ ոստիկանները գնացել են դեպքի վայր, տուժածները մատնացույց են արել կասկածյալին։ Սակայն տղամարդուն ձերբակալելու ընթացքում ոչ հեռու կայանած արծաթագույն մեքենայից դուրս է եկել ուղևորն ու կրակել ոստիկանների ուղղությամբ»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
Նախնական տվյալներով՝ կրակել են տրավմատիկ զենքից։ Տուժածներ չկան։ Ավտոմեքենան, որով փախուստի է դիմել հարձակվողը, հետախուզման մեջ է։