Գերմանիան վերջնագիր է ներկայացրել Հունաստանին
Международные новостиԳերմանիան վերջնական նախազգուշացումն է արել Հունաստանին՝ պահանջելով լուծել վարկատուների հետ խնդիրը: Եթե դա տեղի չունենա, Հունաստանը ստիպված կլինի լքել եվրոգոտին եւ վերադառնալ իր ազգային արժույթին: Այս մասին գրում է The Sunday Times-ը:
Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նաեւ կարծիք է հայտնել, որ ժամանակն է դադարեցնել մեղավորներ փնտրելու արշավը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմի աղբյուրի տեղեկացմամբ, հունական բանակցությունների վերջնաժամկետները չեն փոփոխվելու:
Հունաստանի հետ վերջնական բանակցությունները նախանշված են հունիսի 30-ին, ինչից հետո, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, երկրի փողերը կավարտվեն, եւ Աթենքն ի վիճակի չի լինի վճարել պարտքերը կամ ֆինանսավորել պետության ղեկավարումը: