Շվեյցարիան մտադիր է ժամանակավորապես փակել Իտալիայի հետ սահմանը՝ ներգաղթյալների պատճառով
Международные новостиTert.am-ը գրում է.
Իտալիայի հետ սահմանին գտնվող շվեյցարական Տիչինո վարչական շրջանի (կանտոն) իշխանությունները չեն բացառում սահմանը ժամանակավորապես փակելու հնարավորությունը՝ փախստականների հոսքի հետ ստեղծված իրավիճակի պատճառով, գրում է Interfax.ru-ն:
«Եթե փախստականների հոսքը շարունակվի, մենք պետք է ժամանակավորապես փակենք սահմանը»,- շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին կիրակի օրը հայտնել է կանտոնի կառավարիչ Տիչինո Նորման Գոբին:
«Մենք աշխատում ենք Իտալիայի և ԵՄ-ի հետ, մասնավորապես՝ ներգաղթյալների հայտնաբերման ոլորտում»,- հավելել է նա:
Մեկնաբանելով ֆրանսիական իշխանությունների որոշումը, որով անցած շաբաթ Իտալիայի տարածքից ներգաղթյալների խմբին թույլ չէր տրվել Ֆրանսիա մուտք գործել՝ Գոբին ասել է. «Եթե Տիչինոն միակ բաց դարպասները մնան Միլանի մոտ, դա, հավանաբար, կուժեղացնի ճնշումը Շվեյցարիայի վրա»: