Չինաստանը օտաերկրյա ինտերնետային խանութներին թույլ է տվել գործել երկրում
Международные новостиՉինաստանի իշխանությունները թեթևացրել են ինտերնետային խանութներում օտարերկրյա սեփականատերերի մասնաբաժնի վերաբերյալ սահմանափակումները, գրում է Gazeta.ru-ն:
Այդ որոշումն ուղղված է ոլորտում մրցակցության զարգացմանը: Հաղորդվում է, որ սահմանափակումների նվազման շնորհիվ՝ չինական շուկա կմտնեն Amazon-ը և Walmart-ը, որոնք մրցակցության մեջ կմտնեն իրենց չինական մրցակիցների հետ:
Չինաստանի կառավարության պաշտպանական միջոցների շնորհիվ երկրում վերջին տարիներին ծաղկել է ինտերնետ-կոմերցիան, այդ թվում Alibaba_ն, Yihaodan-ը և JD-ն: