Վրաց վարչապետը ջրհեղեղի հետևանքները վերացնելու փոխարեն զբաղված է շահարկումներով. Միխեիլ Սաակաշվիլի
Международные новостиtert.am-ըգրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ներկայում զբաղեցնում է Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը, կարծիք է հայտնել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ջրհեղեղի հետևանքները վերացնելու փոխարեն զբաղված է շահարկումներով: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` հղում անելով Грузия Online պարբերականին:
«Փոխանակ շարունակելու վերակարգելու Թբիլիսիի կենտրոնը, ավտոճանապարհային երթևեկությունը վերականգնելու և տուժածներին օգնելու, նա զբաղված է (Գարիբաշվիլին) զբաղված է շահարկումներ անելով», - հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով` տարերային աղետները տեղի են ունենում ողջ աշխարհում, և բոլոր երկրների կառավարությունները պետք է օպերատիվ արձագանքեն դրանց:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր վրացիների դրսևորած «հերոսության հրաշքների» մասին: