Հունաստանի վարչապետը հունիսի 22-ին կբանակցի Եվրահանձնաժողովի նախագահի հետ
Международные новостиtert.am-ը գրում է.
Հունաստանի վարչապետ Ալեկսիս Ցիպրասը երկուշաբթի առավոտյան կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ` Հունաստանի պարտքի ճգնաժամի հարցով անցկացվելիք արտահերթ գագաթնաժողովին ընդառաջ:
Ինչպես փոխանցում է kommersant.ru-ն`France Presse գործակալությանը հղումով, քաղաքական գործիչները նաև մի շարք հեռախոսազրույցներ են անցկացրել հանգստյան օրերին, որոնց ընթացքում քննարկել են Հունաստանի դեֆոլտը կանխելուն ուղղված միջոցառումները:
Հիշեցնենք, որ Հունաստանը ներկա պահին բանակցություններ է վարում Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ` 240 մլրդ եվրո ծավալով պարտքի մարման գործընթացը կարգավորելու համար:
Այս պարտքը ձևավորվել է 2010-ին և 2012-ին հունական բյուջեն դեֆոլտից փրկելու արդյունքում: Համաձայնություն վարկատուների հետ պետք է կնքվի մինչ Հունաստանին օգնության հատկացման ժամկետի ավարտը, այսինքն` մինչ ամսվա վերջ: Բացի այդ, հունիսի 30-ին երկիրը պետք է ԱՄՀ-ի հաշվին փոխանցի 1.54 մլրդ եվրո: