Հունաստանը նորացված առաջարկներ Է ներկայացրել Միջազգային վարկատուների եռյակին
Международные новостиՄիջազգային վարկատուների եռյակը՝ Եվրամիությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Եվրոպայի կենտրոնական բանկը, հունիսի 22-ին ստացել Է Հունաստանի պարտազանցման կանխման վերաբերյալ Աթենքի նորացված առաջարկները եւ դրանք լավ հիմք Է համարում բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի դիվանատան ղեկավար Մարտին Զելմայրը:
«Յունկերը, ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը եւ Եվրոպայի կենտրոնական բանկն ստացել են Հունաստանի նորացված առաջարկները, որոնք լավ հիմք են եվրոգոտու գագաթնաժողովի բանակցություններում առաջընթացի հասնելու համար»,- գրել է նա Twittwe միկրոբլոգների ցանցի իր էջում: Ընդ որում Զելմայրը չի ճշտել, թե կոնկրետ ինչ է առաջարկել Աթենքը:
Եվրոգոտու 19 երկրներ պետությունների ու կառավարությունների ղեկավարները հունիսի 22-ին Բրյուսելում քննարկելու են երկրի դեֆոլտի կանխման ուղիները: Դրանից առաջ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդի, ԵԿԲ-ի նախագահ Մարիո Դրագիի եւ Եվրոխմբի նախագահ Երուն Դեյսելբլումի հետ: Օրվա երկրորդ կեսին Հունաստանի կառավարության ղեկավարը Բրյուսելում կմասնակցի եվրոգոտու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Հունիսի 21-ին Ցիպրասը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Յունկերի հետ: Ինչպես հաղորդել է վարչապետի դիվանատունը, նա «երեք ղեկավարներին առաջարկ Է ներկայացրել փոխշահավետ համաձայնագրի վերաբերյալ, որը հիմնախնդրի վերջնական լուծում է նախատեսում»: Կառավարության ղեկավարը Մերկելի, Օլանդի եւ Յունկերի հետ զրույցների բովանդակության մասին պատմել է նախարարների կաբինետում կայացած խորհրդակցության ժամանակ:
Փոխզիջման հասնելու համար մնացել է 11 օր: Հունիսի 30-ին Հունաստանը պետք է մարի ԱՄՀ-ի հանդեպ 1,6 մլրդ եվրոյի պարտքը: Նման գումար Աթենքը չունի: Իրադրությունը կարող է փրկել այն 7,2 մլրդ եվրոն, որը երկրի համար դեռ 2014 թվականից նախատեսված է միջազգային մակրոֆինանսական օգնության երկրորդ ծրագրի շրջանակներում: Սակայն վարկատուները խստիվ տրամադրված են այդ գումարը Հունաստանին փոխանցել միայն նրա կողմից բյուջետային տնտեսման հավելյալ միջոցներ սահմանելու հստակ պարտավորություն ստանձնելու պայմանով: Սակայն այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են թոշակների նվա զեցումը եւ սոցիալական ծրագրերի կրճատումը, անընդունելի են Ցիպրասի կառավարության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: