Հռոմի պապն աղոթել Է Թուրինի պատանքի առջեւ
Международные новостиՀռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 21-ին պատարագ Է մատուցել եւ աղոթք կարդացել Թուրինի պատանքի առջեւ, որն այնտեղ դրված Է համընդհանուր ցուցադրության: Նա երկյուղած լռության մի քանի րոպե անցկացրել Է մասունքի առջեւ, տեղեկացնում Է BBC-ը:
Դրանից հետո քահանայապետը ձեռքը դրել Է պաշտպանիչ ապակու վրա եւ լռելյայն հեռացել տաճարից:
4,4 մետր երկարությամբ պատանքն առաջին անգամ համընդհանուր ցուցադրության Է դրվել հնգամյա ընդմիջումից հետո:
Վերջին անգամ այն ցուցադրվել Է 2010 թվականին, երբ այն կարողացել Է տեսնել շուրջ 2,5 միլիոն մարդ:
Թուրինի պատանքը ցուցադրության Է դրվել Թուրինի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում, որտեղ այն 12 ժամ կարելի Է տեսնել հատուկ գնդականթափանց սարկոֆագում, որի ներսում մշտական միկրոկլիմա Է պահպանվում:
