Մոլդովայի ԱԳ նախարար Նատալյա Գերմանը նշանակվել Է երկրի վարչապետի պաշտոնակատար
Международные новостиՄոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հունիսի 22-ին հրամանագիր Է ստորագրել փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացման նախարար Նատալյա Գերմանին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունում:
Մոլդովայի կարավարությունը՝ վարչապետ Կիրիլ Գաբուրիչի գլխավորությամբ, հրաժարական տալու որոշում Է կայացրել անցյալ շաբաթ: Գաբուրիչը վարչապետի պաշտոնից իր հեռանալու մասին հայտարարել Է հունիսի 12-ին:
Ավելի ուշ հանրապետության Սահմանադրական դատարանը ճշտել Է, որ նախագահը պարտավոր Է վարչապետի պաշոնակատար նշանակել մինչեւ նոր կառավորության կազմումն այն դեպքում, եթե պաշտոնաթողություն խնդրած վարչապետը չկարողանա շարունակել իր գործունեությունը:
«Նախագահն իր հրամանագրով արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացման նախարար Գերմանին նշանակել Է վարչապետի պաշտոնակատար: Դա արվել Է, որպեսզի ապահովվի պետական գործերի կառավարման անընդհատ գործընթացը»,- նշել են Մոլդովայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունում:
Նատալյա Գերմանը Մոլդովայի նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները կկատարի մինչեւ նոր կառավարության նշանակումը: