Տասնյակ մարդիկ են տուժել Աֆղանստանի խորհրդարանի վրա զինյալների հարձական հետեւանքով
Международные новостиԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հունիսի 22-ի առավոտյան զինյալները հարձակվել են խորհրդարանի շենքի վրա: Ինչպես տեղեկացնում Է Tolo News հեռուստաալիքը, տուժել Է ավելի քան քսան մարդ:
«Խորհրդարանի վրա կատարված հարձական հետեւանքով վերքեր են ստացել 21 խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ հինգ կին եւ երեք երեխա»,-ասված Է հեռուստակայանի հաղորդագրության մեջ:
Ներկայում մարտերը շարունակվում են: Հատուկ նշանակության ջոկատները փորձում են հսկողության տակ առնել իրադրությունը:
Գրոհը, որի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը, սկսվել Է Վոլեսի ջիրղայի՝ խորհրդարանի ստորին պալատի շենքում իրականացված պայթյունից: Այդ ժամանակ պատգամավորները հերթական նիստն Էին գումարել այնտեղ, ելույթ Էր ունենում պալատի նախագահը: Նախնական տվյալներով՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել Է խորհրդարանականններին ու լրագրողներին անվնաս տեղափոխել անվտանգ վայր:
Հունիսի 22-ին ավելի վաղ «Թալիբան» շարժման զինյալները վերջին մի քանի օրվա ընթացքում երկրորդ շրջանն են գրավել Աֆղանստանում: Երկրի հյուսիսի Կունդուզի նահանգի Դաշտի Արչե վարչական շրջանի ղեկավար Նասիրուդին Սայիդին հավաստել Է, որ այդ շրջանը հունիսի 22-ի առավոտյան անցել Է թալիբների հսկողության ներքո:
Սայիդին կենտրոնական կառավարությանը նախազգուշացրել Է Կունդուզի նահանգում ստեղծված ծանր իրադրության մասին: Հունիսի 20-ին, աֆղանական լրատվամիջոցների տվյալներով, զինյալներն այնտեղ գրավել են մեկ այլ շրջան՝ Չահար Դարան՝ սպանելով կառավարական բանակի 12 եւ վիրավորելով 16 զինծառայողի: Աֆղանստանի անվտանգության ուժերը հակաահաբեկչական գործողություն են սկսել խռովարարներից շրջանն ազատագրելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: