Պորոշենկոն եւ Մերկելը համաձայնեցրել են դիրքորոշումները «նորմանդական քառյակի» հանդիպումից առաջ
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցրել են դիրքորոշումները «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպման նախօրյակին: Այդ մասին հայտնել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայության ղեկավարը:
«Ուկրաինայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը համաձայնեցրել են դիրքորոշումները Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման նախօրյակին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները նաեւ կարծիքներ են փոխանակել Դոնբասի իրադրության շուրջ, բացի այդ, նախագահը եւ կանցլերը քննարկել են տնտեսական իրադրությունը եւ Էներգետիկական անվտանգության հարցերը:
«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում Է անցկացնել հունիսի 23-ին: