Ֆրանսիացիների ավելի քան կեսը չի ցանկանում, որ Հունաստանը դուրս գա եվրոգոտուց. հարցախույզ
Международные новостиՅուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացին չի ցանկանում, որ Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, թեեւ մի քանի տարի առաջ երկրի բնակիչների մեծ մասը հակառակ կարծիքն ուներ: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ազգային ինստիտուտի (Ifop) հարցման արդյունքները, որը կատարվել Է Journal du Dimanchе թերթի համար:
«Դուք կողմ, թե՞ դեմ կլինեք եվրոյի գոտուց Հունաստանին հեռացնելուն, եթե Հունաստանը չկարողանա մարել իր պարտքը եւ կրճատել (բյուջեի) պակասուրդը» հարցին՝ հարցվածների 53 տոկոսը դեմ Է արտահայտվել: Թերթի տվյալներով՝ 2011 թվականին հարցման մասնակիցների 73 տոկոսը կողմ Էր արտահայտվում եվրոգոտուց Հունաստանի հեռանալուն, 2012 թվականին՝ ֆրանսիացիների 65 տոկոսն Էր երազում այդ երկրի հեռացման մասին:
«Նրանք (ֆրանսիացիները) կայունություն եւ տնտեսական աճ են ցանկանում: Նրանք նաեւ համոզված են, որ հույները շատ դժվարություններ են կրել եւ անցել են ճանապարհի երեք քառորդը, եւ ուղու վերջին քառորդն անցնելն արդեն մեծ դժվարություն չի ներկայացնի: Հենց այս պատճառով Է, որ այդքան մեծ թվով ֆրանսիացիներ են ցանկանում Հունաստանը տեսնել եվրոյի ընտանիքի անդամ»,- թերթին հայտարարել Է Ֆրանիսայի ֆինանսների նախարար Միշել Սապենը՝ մեկնաբանելով հարցման արդյունքներները:
Հունիսի 19-ին եւ 20-ին անցկացված հարցմանը մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 958 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: