ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները նոր կենտրոնակայան կստեղծեն
Международные новостиՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները նոր կենտրոնակայան կստեղծեն՝ ուժերի տեղաշարժերի համակարգումը բարելավելու համար, ինչպես նաեւ կընդլայնեն Եվրոպայում դաշինքի ուժերի գլխավոր հրամանատարի լիազորությունները: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի մեր գլխավոր հրամանատարին ավելի մեծ լիազորություններ կտրամադրենք ուժերը ծավալման նախապատրաստելու համար, երբ քաղաքական որոշում ընդունվի: Մենք նոր լոգիստիկական կենտրոնակայան կհիմնենք ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքի ներսում, որպեսզի ավելի լավ համակարգենք եւ կառավարենք դաշինքի տարածքում ուժերի տեղաշարժերը եւ կենտրոնացնենք մատակարարումը»,- Բրյուսելում լրագրողներին ասել Է Ստոլտենբերգը՝ ներկայացնելով հունիսի 24 – 25-ը պաշտպանության նախարարությունների ղեկավարների նիստի ծրագիրը:
Նա նաեւ նշել Է, որ ՆԱՏՕ-ն նիստում դաշինքի հակազդման ուժերի թվակազմը կավելացնի մինչեւ 30 – 40 հազար, այդ թվում կավելացնի ծովային եւ օդային բաղադրիչը եւ բարձր պատրաստության խմբի հատուկ նշանակության ուժերը:
Ընդհանուր թվաքանակը կկազմի 30 – 40 հազար զինվոր, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում Է նախորդ քանակությունը: Հակազդման այդ ուժեղածված ուժերի կենտրոնական տարրն այսպես կոչված «նիզակի ծայրն» Է: Փետրվարին որոշվել Է, որ ցամաքային բաղադրիչը բաղկացած կլինի մեկ բրիգադից: Այս շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ մենք հավանություն կտանք օդային, ծովային բաղադրիչին եւ «նիզակի ծայրի» կազմի հատուկ ուժերին»,- լրագրողներին ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: