Թուրքիայի և Հորդանանի սիրիական տարածք են մտել 80 հազար ապստամբ
Международные новостиԹուրքիայից և Հորդանանից սիրիական տարածք են թափանցել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 80 հազար ապստամբ:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին:
«Ջաբհա ան Նուսրա»-ի ահաբեկիչները, որոնք կապված են «Ալ Կաիդա»-ի հետ, զինավարժանքներ են անցել Ւսրայելի, Հորդանանի և ԱՄՆ-ի մասնագետների մոտ:
Նա նաև նշել է, որ Թուրքիան հիմնական ուղին է, որտեղով ապստամբները տարբեր երկրներից մուտք են գործում Սիրիա:
Սիրիական իշխանությունները բազմիցս կոչ են ուղղել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: