Յանուկովիչը կոչ է արել Ուկրաինայի եւ ինքնահռչակ հանրապետությունների ուղղակի բանակցություններ սկսել
Международные новостиՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այն կարծիքին է, որ Դոնբասը պետք է մնա Ուկրաինայի կազմում, եւ կոչ է անում ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ ստիպել Կիեւին ուղղակի բանակցություններ սկսելու Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ:
«Եթե Կիեւը ցանկանում է, որ Դոնբասը մնա Ուկրաինայում, ապա պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ ամեն ինչ անել փոխզիջման հասնելու համար»,- ասել է Յանուկովիչը BBC News-ին տված հարցազրույցում:
Նա նաեւ հայտարարել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ներկայացուցիչների հետ Կիեւի ուղղակի բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին: «Եվ այսօր Եվրոպան, ԱՄՆ-ը, որոնք ուղղակի ազդեցություն ունեն Կիեւի վրա, պետք է ստիպեն նրան բանակցությունների սեղանի շուրջ նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ, եւ կատարել Մինսկի համաձայնությունները»,- ընդգծել է Ուկրաինայի նախկին նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: