Սնոուդենը դարձել է Ղազախստանի լրագրողների միության մրցանակի դափնեկիր
Международные новостиՂազախստանի լրագրողների միության վարչությունը, քննարկելով լավագույն աշխատանքների հանրապետական ստեղծագործական մրցույթի արդյունքները, Միության 2015 թվականի մրցանակի դափնեկիրների կոչումներ է շնորհել ԶԼՄ-ների աշխատողներին: Այդ մասին հաղորդվում է տարածված մամուլի տեղեկագրում:
Դափնեկիրների թվում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը պարգեւի է արժանացել «լրագրողական հետաքննություն» անվանակարգում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ պարգեւը Սնոուդենին է հանձնվել «ամբողջ աշխարհում տեղեկատվական հաղորդակցությունների նկատմամբ հատուկ ծառայությունների համատարած լրտեսմանը վերաբերող գաղտնի տեղեկատվության բացահայտման համար»: