Քչերն են ուշադրություն դարձնում ամենօրյա սննդակարգին և հատկապես՝ առօրյա օգտագործման սննդամթերքում կանցերոգենի պարունակությանը, սակայն քաղցկեղով հիվանդանալու 1.5 մլն դեպքը` գրանցված նախորդ տարվա ընթացքում, ստիպում է առավել մեծ ուշադրություն դարձնել այն սննդին, որը մենք ընդունում ենք ամեն օր, և որը կարող է հանգեցնել այս կամ այն տիպի քաղցկեղի առաջացմանը: Այս մասին գրում է naturalon.com կայքը` ներկայացնելով 10 մթերք, որոնք կարող են կանցերոգեն նյութ պարունակել:
1. Միկրոալիքային վառարանում պատրաստված ադի բուդի
Նախ՝ այն վտանգավոր է այն պատճառով, որ վառարան է դրվում հատուկ տոպրակներով, որոնց քիմիական բաղադրության մեջ առկա է պերֆտորոկապրիլային թթու: Այս տոքսիկ նյութն առկա է նաև սովորական տոպրակներում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն անպտղություն և քաղցկեղ է առաջացնում: Այս քիմիական նյութը հայտնի է որպես կանցերոգեն: Ինչ վերաբերում է եգիպտացորենին, այն դիացետիլ քիմիական նյութ է պարունակում:
2. Ոչ օրգանական միրգ
Ոչ օրգանական մրգերը հագեցած են որոշ շատ վտանգավոր պեստիցիդներով, ինչպիսիք են տիոդիկարբ և ատրազին քիմիկատները, ինչպես նաև՝ բարձր ազոտային պարարտանյութերը:
3. Պահածոյացված լոլիկ
Իրականում ցանկացած պահածոյացված ուտելիք վտանգավոր է` հաշվի առնելով այն, թե ինչպես են դրանք փակվում: Կափարիչը փակելու համար հաճախ օգտագործում են բիսֆենոլ A քիմիկատը: Լոլիկի պահածոն առավել վտանգավոր է դր թթվության պատճառով, որն ստիպում է կափարիչի մոտ առկա քիմիկատներին ներթափանցել լոլիկի մեջ:
4. Վերամշակված մսամթերք
Այս շարքին են պատկանում նրբերշիկը, բեկոնը և այլն: Դրանք մի շարք քիմիկատներ են պարունակում, օրինակ՝ նատրիումի նիտրատները, որոնք հայտնի կանցերոգեններ են:
5. Կարտոֆիլի չիպսերը
Կարտոֆիլի չիպսերը բարձր քանակությամբ ճարպ և կալորիաներ են պարունակում: Դրանք նաև արհեստական անուշաբույր և գույն հաղորդող նյութեր են պարունակում, ինչպես նաև՝ ակրիլամիդ անունով հայտնի կանցերոգեն նյութը, որն առկա է նաև ծխախոտում:
6. Հիդրոգենացված յուղեր
Հիդրոգենացված յուղերն ստացվում են բանջարեղենից, ինչը նշանակում է, որ այն բնական չէ: Դրանք ստանալու համար քիմիական գունանյութեր են օգտագործվում:
7. Բարձր վերամշակված սպիտակ ալյուր
Վերամշակված ձավարեղենը կորցնում է օգտակարությունը, իսկ ալյուրը սպիտակեցնելու համար տարբեր քիմիական նյութեր են կիրառում, ինչպիսին գազային քլորն է:
8. Գենետիկորեն ձևափոխված մթերք
Սրանք այնպիսի մթերքներ են, որոնք արհեստականորեն աճեցվում են քիմիկատների միջոցով:
9. Ռաֆինացված շաքար
Ռաֆինացված շաքարը ո'չ միայն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, այլև` ամենահաճելի սնունդն է քաղցկեղի բջիջների համար, որը նպաստում է դրանց աճին:
10. Ալկոհոլ
Ամերիկյան հետազոտությունը, որի ընթացքում 14 տարվա կտրվածքով ուսումնասիրվել է 200 000 կնոջ կենսակերպը, պարզել է, որ այն կանայք, ովքեր օրական որևէ խմիչք են օգտագործում, նրանց մոտ 30 տոկոսով ավելի մեծ է կրծքի քաղցկի առաջացման վտանգը: