Համաշխարհային բանկը 500 մլն դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Նեպալի վերականգնման համար
Международные новостиՀամաշխարհային բանկը Նեպալին որպես նպատակային օգնություն 500 մլն դոլար կհատկացնի ապրիլին եւ մայիսին տեղի ունեցած հզոր երկրաշարժերից հետո երկրի վերականգնման համար, որոնք 8,7 հազար մարդու կյանք խլեցին: Այդ մասին ասված Է ՀԲ-ի հրապարակած հաղորդագրության մեջ:
Միջոցների մի մասը՝ 200 մլն դոլարը, կծախսվի գյուղատնտեսական հանդակների վերականգման համար, 100 միլիոնը՝ բանկային համակարգի զարգացման համար, որը թուլացել Է տնտեսության աճի տեմպերի ընդհանուր դանդաղման պատճառով: Եվս 100-ից մինչեւ 200 դոլար կտրամադրվի Նեպալում ՀԲ-ի արդեն մեկնարկած նախածերի ֆինանսավորմանը: Ընդ որում դրանք փոփոխությունների կենթարկվեն երկրի վերականգնման նպատակներին համապատասխան:
Բացի այդ, ՀԲ-ն խոստացել Է Նեպալին օգնել դոնորների միջազգային խորհրդաժողովի կազմակերպման հարցում: «Մենք աշխատում ենք Նեպալի կառավարության եւ նրա միջազգային գործընկերների հետ, որպեսզի երկրին օգնենք ստանալու անհրաժեշտ ռեսուրսներ»,-նշել Է ՀԲ-ի նախագահ Ջիմ Յոն Կիմը:
Նեպալի իշխանությունները հայտարարել են, որ երկրի լիակատար վերականգնման համար 5 տարվա ընթացքում կպահանջվի 6,6 մլրդ դոլար:
Ապրիլի 25-ին 7,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նեպալի արեւմտյան տարածաշրջանում: Հիմնական երկրաշարժից հետո գրացվել են ավելի փոքր մագնիտուդով եւս շուրջ 90 հետցնցումներ:
Տեղի ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը գերազանցել Է 8,7 հազարը, տուժել Է առնվազն 20 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: