Սիեռա Լեոնեի մայրաքաղաքում Էբոլայի նոր բռնկում է գրանցվել
Международные новостиՍիեռա Լեոնեի իշխանությունները հայտնել են երկրի մայրաքաղաք Ֆրիթաունում Էբոլա տենդով հիվանդանալու երկու նոր դեպքի մասին, տեղեկացնում է BBC-ը:
Մի քանի շաբաթ քաղաքում Էբոլայի ոչ մի նոր դեպք չէր գրանցվում եւ ենթադրվում էր, որ Ֆրիթաունում հաջողվել է հաղթել հիվանդությանը:
Էբոլա տենդի հակազդման ազգային կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրադրությունն անհանգստություն է առաջացնում, քանի որ քաղաքում կարանտինային բոլոր օբյեկտներն արդեն փակ են:
Բացի այդ, առկա է հիվանդության հետագա տարածման վտանգ, քանի որ հիվանդացածներն ապրում էին խտաբնակ հետնախորշերում:
Սիեռա Լեոնեի հյուսիսում դեռեւս շարունակվում է պայքարն Էբոլայի տարածման դեմ: Ընդամենը տարածաշրջանում այդ հիվանդությունից մահացել է ավելի քան 11 հազար մարդ: