«Իսլամական պետությունն» սկսել է հատել սեփական ոսկեդրամները
Международные новости«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն սկսել է հատել սեփական մետաղադրամները՝ դինարները, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին: Ըստ որում 1 ոսկե դինարը համարժեք է 139 ամերիկյան դոլարի:
Խմբավորման թողարկած առաջին մետաղադրամների լուսանկարները հայտնվել են սոցցանցերում: Դինարի մի կողմում արված է արաբերեն մակագրություն, մյուս երեսին աշխարհի քարտեզն է: Եվս մեկ տարատեսակ են դարձել ցորենի յոթ ցողունների պատկերով մետաղադրամները, նշել է The Mirror-ը:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ արժույթը շրջանառության մեջ կմտնի մոտ ժամանակներս:
Ներկայումս դինարը պաշտոնական արժույթ է Ալժիրում, Բահրեյնում, Իրանում, Իրաքում, Հորդանանում, Քուվեյթում, Լիբիայում, Սերբիայում, Թունիսում և Մակեդոնիայի Հանրապետությունում: Այս երկրներում մետաղադրամները հատում են նվազ «ազնիվ» մետաղներից: