ՉԺՀ-ում թմրամոլների թիվը կարող Է գերազանցել 14 միլիոնը. իշխանություններ
Международные новостиՉինաստանի իշխանությունները 2014 թվականի վերջին գրանցել են 2,95 մլն թմրամոլ, սակայն իրական թիվը կարող Է գերազանցել 14 միլիոնը: Այդ մասին հունիսի 24-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարի օգնական Լյու Յուեցզինին:
«Դա նշանակում Է, որ Չինաստանի 100 բնակչից մեկը թմրանյութ Է փորձել»,-հայտնել Է պաշտոնյան:
Չնայած այն բանին, որ ուժեղ թմանյութ օգտագործող թմրամոլների թվաքանակը կրճատվել Է, սակայն կտրուկ ավելացել Է սինթետիկ թմրանյութերից կախվածություն ունեցողների թիվը, որը հասել Է 1,46 միլիոնի, ինչը վեց անգամ ավելի Է, քան 2008 թվականին:
Նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ երիտասարդանում Է թմրակախվածություն ունեցող անձանց տարիքը: Այսպես, 2014 թվականին գրանցված 480 հազար նոր թմրամոլներից 29 հազարը եղել են 18-ից ցածր տարիքի, իսկ երեք քառորդը՝ 35-ից ցածր տարիքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: