Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, որ իրենց նոր պատգամավորներից մեկն իրականում հայ է
Международные новостиԹուրքիայում սկանդալ է հասունանում նորընտիր պատգամավորներից Մեհմեթ Ալի Արսլանի անվան շուրջ:
Horizon Weekly-ի փոխանցմամբ` թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ նա իրականում հայկական ծագում ունի:
Արսլանը ներկայացնում է քրդամետ ու հայամետ դիրքորոշումներ հայտնած Ժողովրդական ժողովրդավարական կուսակցությունը: Սակայն Թուրքիայի Ազգային ժողովում երդման արարողության ժամանակ Արսլանը հրաժարվել է արտաբերել «մեծ թուրք ազգը» արտահայտությունը:
Փոխարենը Արսլանը արտաբերել է` «մեծ ազգը», ինչի համար նրանից պահանջել են կրկնել իր երդման տեքստը: Սկսել են ճնշում գործադրել որոշ պատգամավորներ:
Միջադեպից հետո թուրքական ԶԼՄ-ները հանդես են եկել բացահայտումներով, թե Արսլանը հայ է: