Օբաման կարող է պատժել ՌԴ-ի հետ համագործակցող բանկերին
Международные новостиԱՄՆ օրենսդրության մեջ նոր փոփոխությունները հնարավորություն են տալիս նախագահ Բարաք Օբամային պատժել արտասահմանյան այն բանկերին, որոնք աշխատում են պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների կամ քաղաքացիների հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Օտարերկրյա բանկերին պատժելու մասին որոշումը ընդգրկված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի 5-րդ գլխում։ Այն պատիժ է նախատեսում ցանկացած արտասահմանյան բանկի նկատմամբ, որը գիտակցաբար օժանդակել է ՌԴ այն քաղաքացիների ֆինանսական գործարքներին, որոնք գտնվում են պատժամիջոցների ցուցակում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պարբերականը նշում է, որ այս քայլը կհանգեցնի նրան, որ բանկերը աստիճանաբար ռուս հաճախորդների հետ աշխատելու ավելի քիչ ցանկություն կցուցաբերեն։