Պակիստանում անոմալ շոգի զոհերի թիվը գերազանցել Է հազարը
Международные новостиՊակիստանի հարավում անոմալ շոգ եղանակի զոհերի թիվը գերազանցել Է հազարը: Այդ մասին հունիսի 25-ին հայտնել են տեղի իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել Էր 830 մահացածների մասին:
«Ավելի քան 950 մարդ Է մահացել Կարաչիում, ու եւս ավելի քան 50 բնակիչ՝ Սինդի նահանգի մնացած տարածքում»,-DPA գործակալությունը մեջբերել Է Jinnah Hospital հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցչի խոսքը:
Գործակալության տվյալներով՝ արեւահարության Է ենթարկվել ավելի քան 40 հազար մարդ, եւս ավելի քան 8 հազար բնակիչներ հոսպիտալացվել են:
Անցած հանգստյան օրերին պակիստանյան Կարաչիում ջերմաչափի սյունը հասել Էր ըստ Ցելսիուսի 45 աստիճանի նշագծին: Տեղի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ հունիսի 25-ին օդի ջերմաստիջանը նվազել Է մինչեւ 37 աստիճան:
Բժիշկները բնակիչներին խորհուրդ են տալիս խուսափել արեւի տակ երկար մնալուց եւ կրել բամբակե թեթեւ հագուստ: Ըստ վերջին տվյալների՝ Պակիստանի իշխանությունները տապից տուժածներին օգնելու համար շուրջ հարյուր կետ են ստեղծել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: