ԵԽԽՎ-ն Ադրբեջանի գծով նոր համազեկուցող է նշանակել
Международные новостиԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստարջանի շրջանակում Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Ադրբեջանի պարտավորությունների կատարման գծով նոր համազեկուցող է ընտրվել:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, իսպանացի Պեդրո Արգամունտին կփոխարինի մեկ այլ իսպանացի խորհրդարանական Ագուստին Կոնդեն, ով առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է կատարի համազեկուցողի պարտավորությունները:
Ագուստին Կոնդեն եւս Պեդրո Արգամունտի պես ԵԽԽՎ-ում ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: ԵԺԿ նիստում Ադրբեջանի գծով համազեկուցողի պաշտոնում նա առաջադրվել է որպես միասնական թեկնածու: