Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն աշնանը
Международные новостиՈւկրաինան եւ ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժությունները կանցկացնեն 2015 թվականի աշնանը: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով պաշտպանության նախարարների մակարդակով Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստի արդյունքները:
«Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն այս աշնանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն, ինչը կդառնա նրանց պրակտիկ համագործակցության բաղկացուցիչ մասը»,-ասել Է նա:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել Էր, որ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) Տարերային աղետների եւ վթարների հակազդման եվրատլանտյան համակարգող կենտրոնի (EADRCC) հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի ճգնաժամային հակազդման ոլորտում:
Մինչ այդ, ըստ Ստոլտենբերգի, Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը վերստին կարող Է հանգեցնել լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման: «Հրադադարի վերաբերյալ համաձայնագրի խախտումները շարունակվում են, եւ լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման վտանգ կա»,-ընդգծել Է նա:
Ստոլտենբերգը հավելել Է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ՈՒկրաինային աջակցություն ցուցաբերել ռազմական վերափոխումների եւ պաշտպանական հնարավորությունների ընդլայնման հարցում, ներառյալ պաշտպանությունը կիբեռգրոհներից, սակայն Կիեւը պետք Է «իր դերը կատարի բարեփոխումների գործում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: