Հունիսի 29-ին Մինսկում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Международные новостиՀունիսի 29-ին Մինսկում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն միջազգային օրակարգի հրատապ հարցերը: Այդ մասին հունիսի 25-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
Միջոցառումը կներառի ԱԳ նախարարների բանավեճերը եւ նախարարների մասնակցությամբ թեմատիկ հանդիպումները ԵՄ-ի նախաձեռնության գործընկեր երկրների շրջակա միջավայրի հարցերի շուրջ:
«Արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում ընդգրկված են «Արեւելյան գործընկերության» ընթացիկ վիճակի եւ հետագա զարգացման հեռանկարների հարցերը նախաձեռնության չորրորդ գագաթնաժողովի արդյունքների համատեքստում, որը 2015 թվականի մայիսի 21-22-ին տեղի Է ունեցել Ռիգայում: Նաեւ ենթադրվում Է, որ միջոցառման եզրափակիչ փուլում դրա մասնակիցները կարծիքներ կփոխանակեն միջազգային ակտուալ օրակարգի հիմնական թեմաների շուրջ»,-ասել Է Միրոնչիկը եւ հավելել, որ հանդիպման արդյունքում չի նախատեսվում ամփոփիչ փաստաթղթերի կամ հայ տարարությունների ընդունում, հաղորդել Է ՌԻա Նովոստին: