ԵՄ-ն առաջիկա երկու տարում 60 հազար միգրանտների կտեղաբաշխի Իտալիայից եւ Հունաստանից
Международные новостиԵվրամիությունն առաջիկա երկու տարում Իտալիայից եւ Հունաստանից 60 հազար միգրանտների կտեղաբաշխի միության այլ երկրներում: Այս մասին հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ղեկավարները որոշեցին, որ Իտալիայից եւ Հունաստանից 40 հազար մարդ կվերաբնակեցվի Եվրամիության մյուս երկրներում, այնուհետեւ եւս 20 հազարը: Ընդհանուր առմամբ՝ 60 հազար միգրանտ առաջիկա երկու տարում»,- ասել Է նա: Ավելի վաղ, ամփոփելով գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ ԵՄ-ի երկրները համաձայնություն են ձեռք բերել 60 հազար միգրանտների ընդունելու Իտալիայից եւ Հունաստանից, որոնց կբաշխեն կամավորության սկզբուքով:
«ԵՄ-ի պետությունները համաձայնության են հասել միգրանտների վերաբնակեցման եւ տեղավորման շուրջը: Մենք պայմանավորվեցինք կամավորության հիման վրա ընդունել Միջերկրական ծովով ժամանած 60 հազար միգրանտների, որոնցից 40 հազարն Իտալիայից եւ 20 հազարը Հունաստանից»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: