Հնդկաստանում 80-ից ավելի մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւներից
Международные новостиՀնդկաստանի արեւմուտքի Հուջարաթի նահանգում 81 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների ու հեղեղումների հետեւանքով, տեղեկացնում Է «Ասոշիեյթեդ Պրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր տարերքի 45 զոհերի մասին:
Մարդկանց մեծամասնությունը զոհվել Է հեղեղումների, ցեխահոսքերի եւ տների փլուզման պատճառով:
Հնդկաստանի արտակարգ իրավիճակների հակազդման ազգային ուժերի (NDRF) ներկայացուցիչ Ռիդհի Բուտը հայտնել Է, որ առնվազն ինը հազար մարդ Է տարհանվել նահանգի առավել տուժած շրջաններից:
Տարերքի պատուհասած շրջաններում շարունակվում են NDRF-ի եւ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի որոնողափրկարարական գործողությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: