«Թալիբան» շարժման զինյալները երրորդ շրջանն են գրավել Աֆղանստանի հյուսիսում
Международные новости«Թալիբան» շարժման զինյալները վերջին օրերին երրորդ շրջանն են գրավել Աֆղանստանում: Նրանց վերահսկողության տակ Է անցել Նուրիստան հյուսիսային նահանգի Վայղալի շրջանը: Այդ մասին Tolo News լրատվական գործակալությանը հայտնել Է նահանգի ոստիկանության պետ Հալիլուլա Զիայը: Նրա խոսքով՝ թալիբների ու անվտանգության ուժերի միջեւ մարտեր Էին մղվում երկու օր:
Ամռանը Աֆղանստանում «Թալիբան» շարժումը հարձակում Է սկսել, որն այս անգամ ծավալվում Է նաեւ Բաղլանի, Քունդուզի եւ Թահարի նահանգներում:
Ավելի վաղ զինյալները գրավել Էին Քունդուզի նահանգի Չահար Դարայի եւ Դաշթի Արչեի շրջանները, բայց այնուհետեւ Աֆղանստանի անվտանգության ուժերին հաջողվել Էր հետ գրավել Չահար Դարան: Այժմ մարտեր են ընթանում Դաշթի Արչեի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: