Իսլամիստներն ահաբեկչական գործողություն են կատարել Ֆրանսիայի Սեն Կենտեն Ֆալավիե քաղաքում
Международные новостиԻսլամիստները ահաբեկչական գործողություն են կատարել Ֆրանսիայի Սեն Կենտեն Ֆալավիե քաղաքում (Իզերի դեպարտամենտ), տեղեկացնում Է «Ֆրանսպրես» գործակալությանը:
Նախնական տվյալների համաձայն՝ երկու մարդ ավտոմեքենայով խոյահարել են հեղուկացված գազի արտադրության գործարանի դարպասը եւ մխրճվել պահեստավորված գազի բալոնների մեջ: Տեղի Է ունեցել պայթյուն, կան բազմաթիվ վիրավորներ:
Ձեռնարկության մուտքի մոտ գտել են իսլամիստական կարգախոսներով դրոշ եւ մարդու կտրված գլուխ:
Պատահարի վայր Է ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը: Հայտնի Է, որ ոստիկաններին հաջողվել Է բռնել ահաբեկչական գործողությունը կատարելու մեջ կասկածվողին: Կարգի պահապանները գործարանից տարհանում են աշխատողներին:
Իզերը գտնվում Է Ֆրանսիայի հարավ-արեւելքում, այն Ռոնա-Ալպեր տարածաշրջանի դեպարտամենտներից մեկն Է, վարչական կենտրոնը Գրենոբլն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: