Ֆրանսիայում ահաբեկչական գործողության կասկածյալը քրեական անցյալ չի ունեցել. ՆԳՆ
Международные новостиՖրանսիայի Իզերի դեպարտամենտում արդյունաբերական ձեռնարկության վրա հարձակման կասկածանքով ձերբակալվածը քրեական անցյալ չի ունեցել, բայց ոստիկանության հսկողության տակ Է գտնվել արմատական տրամադրությունների պատճառով: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը, որը ժամանել Է ահաբեկչական գործողության վայր:
«Ձերբակալվածի ինքնությունը մինչ այժմ պարզվում Է: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ դա Յասին Սալին Է: Նա արդեն 2006 թվականին հսկման օբյեկտ Է եղել արմատական տրամադրությունների համար, բայց քրեական անցյալ չունի»,- ասել Է ՆԳ նախարարության ղեկավարը: Նրա ելույթը հեռարձակել Է BFMTV հեռուստաալիքը:
Կազնյովի խոսքով՝ ձերբակալվածը 2008 թվականից հետո հսկման օբյեկտ չԷր: Նա ոստիկանությանը հայտնի Է եղել սալաֆիտների շարժման հետ կապերի համար:
Հունիսի 26-ի առավոտյան ավտոմոբիլով տղամարդ Է ներխուժել այն ձեռնարկության տարածք, որտեղ արտադրվում եւ լցվում են գազի բալոններ: Ավտոմոբիլը պայթել Է դրսում շարված լիքն անոթների վրա: Հարձակման հետեւանքով մեկ մարդ Է զոհվել, եւս առնվազն երկուսը՝ վիրավորվել: Ձեռնարկության տարածքից տարահանվել Է 40 մարդ: Պատահարի վայրի մոտ հայտնաբերվել են իսլամիստական դրոշ եւ մարդու գլուխ՝ պոկված մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ գտնվող մարմնից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: